Գլխավոր Լրահոս

Ազգային հավաքական չեմ վերադառնա․ Հենրիխ Մխիթարյան

Ազգային հավաքական չեմ վերադառնա․ Հենրիխ Մխիթարյան

Երևի բախտներս չբերեց հաղթել «Միլան»-ին։  «Ինտեր» - «Միլան» հանդիպումից հետո  «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում այս մասին ասել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստ, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 
«Երևի ինչ-որ տեղ կազմակերպված չէինք, հոգնած էինք, կորցրել էինք զգոնությունը, ինչի պատճառով վճարեցինք դրա համար։ Այս խաղում էլ  3  գոլ խփեցինք չհաշվեցին, 4 անգամ կպավ դարպասաձողին, բայց խաղը 1:1 ավարտվեց։ Ճիշտա, ինձ թվում է կարող էինք հաղթել, կարող էինք պարտվել, բայց ստացվեց այնպես, որ ոչ ոքի ավարտվեց հանդիպումը»,-ասել է Մխիթարյանը։

Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, Մխիթարյանը նշել է, որ փորձում են առայժմ չտրամադրվել այդ խաղին, որովհետև դեռ մեկ ամիս ժամանակ կա։ 

«Պետք է կարողանանք, որ առաջնությունում հետ չմնանք Նապոլիից, որովհետև նրանք շաբաթական մեկ խաղ են խաղում, և հեշտ չի լինելու նրանց հետ»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի անհաջողություններին, Մխիթարյանը նշել է, որ երեք տարի է տեղյակ չէ  հավաքականի ներքին խոհանոցին։ Մխիթարյանի խոսքով առաջին անգամ չէ, որ այդ իրավիճակում է հավաքականը, պետք է աշխատել, հավատալ ուժերին և գնալ առաջ։

Մխիթարյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՖՖ-ի հետ կոնֆլիկտը, նշելով, որ ժամանակը կգա և բոլորն էլ կիմանան ճշմարտությունը։  Մխիթարյանը միայն ընդգծել է, որ չի վերադառնա հավաքական։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում