Գլխավոր Լրահոս

Եկամտային հարկի վերադարձը, նպաստները, կենսաթոշակներն ինքնաշխատ կներբեռնվեն հայտարարագրման համակարգ

Եկամտային հարկի վերադարձը, նպաստները, կենսաթոշակներն ինքնաշխատ կներբեռնվեն հայտարարագրման համակարգ

Վարձու աշխատողների եկամուտները մեծ մասամբ ինքնաշխատ եղանակով են լրացվելու, եթե չունեն կողմնակի եկամուտներ: Այս մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով, ավտոմատ լրացվելու են հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձը, ուսման վարձի վերադարձը, շահաբաժինների դիմաց եկամտային հարկի վերադարձը, կուտակային կենսաթոշակի պետական հատկացումները, տաքսիների հարկման համակարգով ստացված եկամուտները,Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի տեղեկատվությունը՝ ավանդներ, արժեթղթեր, վարկեր, փոխառություններ, ապահովագրական հատուցումներ և այլ եկամուտներ, նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության վճարումները, «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները։
«Մեր հայրենակիցներից միայն պահանջվելու է մտնել, ստուգել և հաստատել»,- ասել է Հակոբյանը։


ՊԵԿ նախագահը նաև հայտնել է, որ ֆրիլանս բլոգինգը դիտարկվելու է որպես վճարովի ծառայություն, որի դիմաց քաղաքացիները պարտավոր կլինեն վճարել եկամտային հարկ և ներկայացնել հայտարարագիր:

Նոր կանոնակարգման համաձայն, բլոգերները կհամարվեն վարձու աշխատողներ, և նրանց եկամուտները ենթակա կլինեն հարկման: ՊԵԿ-ի պարզաբանմամբ, այս քայլը միտված է ստստվերային տնտեսության կարգավորմանը և հարկային եկամուտների ավելացմանը:

Հայտարարագրման նոր համակարգում նախատեսված են նաև արտոնություններ՝ որոշ խմբերի համար: Մասնավորապես, թոշակառուներին և նպաստառուներին, ովքեր կարող են դժվարություններ ունենալ հայտարարագիրը լրացնելիս, կտրվի հատուկ աջակցություն:

«Մենք կիրականացնենք տվյալների ավտոմատ լրացում: Հնարավորություն կընձեռվի նրանց՝ ընտրել տեղեկատվության ճշտման և մուտքագրման եղանակը: Եթե որոշ ժամանակահատվածում գործողություն չկատարվի, հայտարարագիրը կհամարվի ինքնաբերաբար ներկայացված», - նշել է ՊԵԿ նախագահը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում