Գլխավոր Լրահոս

Թավրիզում ՀՀ հյուպատոսության շենքն արդեն վարձակալված է, սպասում ենք բացման աշխատանքներին. Սոբհանի

Թավրիզում ՀՀ հյուպատոսության շենքն արդեն վարձակալված է, սպասում ենք բացման աշխատանքներին. Սոբհանի

ՀՀ կառավարությունը Թավրիզում շենք է վարձակալել գլխավոր հյուպատոսարանի համար, այժմ սպասում ենք գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքների մեկնարկին. փետրվարի 6-ի ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ՍիվիլՆեթի Հասմիկ Հովհաննիսյանի հարցին ի պատասխան։

«Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա։ Պաշտոնապես  մեր հայաձայնությունը հայտնել ենք ՀՀ կառավարությանը։ Ես կարծում եմ, որ գլխավոր հյուպատոսության հիմնումը կօգնի երկու երկրների միջև մշակութային, առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը», - ասել է դեսպանը։ 

Իրանում հյուպատոսություն բացելու մասին որոշումն ընդունվել է 2024  թվականի ապրիլի 25-ի ՀՀ  կառավարության նիստում։

2022 թվականի հոկտեմբերի 21-ին Իրանը Կապանում բացեց իր առաջին հյուպատոսարանը Հայաստանում։  Այդ քայլը հետևեց 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածների գրավմանը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում