2012թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ազգային հիփոթեքային ընկերությունը» վերաֆինանսավորել է 123 հիփոթեքային վարկ` 1,04 մլրդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով, որից Երևանում` 81 վարկ` 804,3 մլն ՀՀ դրամ, մարզերում` 42 վարկ` 231,3 մլն ՀՀ դրամ, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
2012թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 3077 վարկ` 23,1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
Civilnet











