Գլխավոր Լրահոս

Իրանի դեսպանը մեկնաբանել է հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթը

Իրանի դեսպանը մեկնաբանել է հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթը

«ՀՀ իշխանություններն իրանական կողմին հստակ ասել են, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին». այս մասին փետրվարի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«ՀՀ իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի քայլեր, որոնք կվնասեն հայ-իրանական շահերը և Իրանի շահերին», - ասել է դեսպանը։

Նա շարունակել է, թե Իրանին և Հյաաստանին մշտապես հաջողվել է հարաբերությունները հեռու պահել ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճմնշումների ազդեցությունից։

«Մեր և ՀՀ իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա, մեր հարաբերություններն օգտագործվում են ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Այս փոխադարձ ըմբռնումը մեզ օգնում է, որ առաջ մղենք մեր հարաբերությունները», - ընդգծել է դեսպանը։

Օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին։ Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը» և հակազդել Իրանի կողմից հրթիռների, ինչպես նաև այլ ասիմետրիկ և սովորական սպառազինությունների մշակմանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում