Գլխավոր Լրահոս

Վրաստանում նախկին իշխող կուսակցությանը պատժելու հանձնաժողով են ստեղծում

Վրաստանում նախկին իշխող կուսակցությանը պատժելու հանձնաժողով են ստեղծում

Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունը ստեղծել է նախկին իշխող Միացյալ ազգային շարժում կուսակցությանը (ՄԱՇ) պատժելու հանձնաժողով։

Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանի 83 պատգամավոր աջակցել է «2003-2012 թթ. քաղաքական վարչակարգի պաշտոնյաների գործունեության վերաբերյալ փաստահավաք հանձնաժողովի» ստեղծմանը։

ՄԱՇ-ը, որը մասնակցել է 2024-ի հոկտեմբերի ընտրություններին՝ որպես «Միասնություն-Ազգային շարժում» խմբավորում՝ Ստրատեգի Աղմաշենեբելի կուսակցության կողքին, երկիրը կառավարել է 2003-2012 թթ.:

2024-ի ընթացքում Վրացական երազանքը բազմիցս խոստացել է պատժել ՄԱՇ-ին՝ կուսակցությանը մասնավորապես մեղադրելով 2008-ի օգոստոսյան պատերազմը հրահրելու և սկսելու մեջ։

Կուսակցությունից հայտնել են, որ ժամանակավոր քննչական հանձնաժողովը ստեղծվելու է երեք ամիս ժամկետով, սակայն դրա ժամկետը կարող է երկարացվել մինչև վեց ամիս։

Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովն ստեղծման օրվանից եռօրյա ժամկետում պետք է որոշի հանձնաժողովի անդամների թվաքանակը և համամասնական ընտրակարգի քվոտաները։

Ըստ կանոնակարգի՝ Քննչական հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնությունը թվային առումով չպետք է գերազանցի ընդդիմությանը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ իշխող կուսակցությանը պատկանող Ժողովրդական իշխանություն արբանյակային խմբավորումը նախատեսում է հանձնաժողովին միանալ որպես ընդդիմադիր կուսակցություն։

Խորհրդարանը գործնականում այլևս չունի ընդդիմադիր ներկայացուցչություն՝ բացառությամբ Գիորգի Գախարիայի Հանուն Վրաստանի կուսակցության 12 պատգամավորների, որոնք բոյկոտում են բոլոր նստաշրջանները: Չորեքշաբթի խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանից հեռացրեց 49 ընդդիմադիր պատգամավորների, որոնք նույնպես բոյկոտում էին նիստերը։ Վտարված պատգամավորները Միասնություն — ազգային շարժում, Ուժեղ Վրաստան և Կոալիցիա հանուն փոփոխությունների խմբերից էին։

Չորեքշաբթի Վրացական երազանքի երեք պատգամավոր  պաշտոնապես հեռացել է իշխող կուսակցությունից՝ հայտարարելով «առողջ ընդդիմություն» ստեղծելու մտադրության մասին՝ քայլ, որին աջակցում է Վրացական երազանքը: Սակայն հայտնի չէ՝ արդյոք նրանք կմասնակցեն հանձնաժողովին։

Նախագծի բացատրական գրության համաձայն՝ «Ժամանակավոր քննչական հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ապահովելու է ճշգրիտ և թափանցիկ հետաքննության անցկացում, գնահատելու է 2003-2012 թթ. վարչակարգի գործունեությունը երկրին սպառնացող քաղաքական, տնտեսական կամ այլ սպառնալիքները կանխելու նպատակով»։

«Այն կմշակի և կպատրաստի համապատասխան որոշումների, եզրակացությունների, առաջարկությունների կամ ներկայացումների նախագծեր»,- ասված է բացատրական գրառման մեջ։

Վրացական երազանքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հունվարի 9-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ երբ խորհրդարանը հաստատի ՄԱՇ-ի գործունեության հետաքննության ավարտը, արդյունքները կփոխանցվեն դատախազությանը և «օրենսդրությանմբ նախատեսված համապատասխան այլ մարմինների՝ հետագա միջոցներ ձեռնարկելու և մեղավորներին պատժելու նպատակով»:

Ընտրություններին ընդառաջ Վրացական երազանքը դիմել էր իր ընտրազանգվածին՝ որպեսզի օգնի իրեն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն՝ խոստանալով օրենքից դուրս հայտարարել իրենց քաղաքական մրցակիցներին, արգելել «կեղծ-ազատական ​​գաղափարախոսությունը» և «խաղաղ կերպով վերաինտեգրել» Աբխազիան և Հարավային Օսիան։

The party cited the possibility of declaring the ‘collective National Movement’ — a loose reference to all of Georgia’s opposition groups — as one of the reasons for the need to reach a constitutional majority — which they failed to obtain in the October elections.

Կուսակցությունը որպես սահմանադրական մեծամասնության հասնելու պատճառ հղում է արել «հավաքական Ազգային շարժմանը» (Վրաստանի ընդդիմադիր բոլոր խմբերին վերաբերող ընդհանուր ակնարկ)։ 

Կոչին ընդդիմադիր խմբերն արագ արձագանքել են քննադատությամբ՝ նախազգուշացնելով դրա ավտորիտար ենթատեքստի և Վրաստանին ԵՄ ինտեգրման ճանապարհից ետ մեղելու իշխող կուսակցության քայլերի մասին:

Չորեքշաբթի ՄԱՇ-ի նախագահ Թինա Բոկուչավան հանձնաժողովին անվանել է «կրկեսային ներկայացում» և ասել, որ Վրացական երազանքի հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին փորձում է «քողարկել իր հանցագործությունները»։

«Սա, իհարկե, ռուսական քարոզչական հերթական փորձն է՝ կոծկելու Իվանիշվիլիի հանցագործությունները այս տեսարանով և կրկեսային մեկ այլ ներկայացմամբ, որը նա այժմ նախատեսում է բեմադրել ոչ լեգիտիմ, դե ֆակտո խորհրդարանում։ Քաղաքակիրթ աշխարհը նրան չի ճանաչում որպես օրինական իշխանություն։ Տնտեսությունը փլուզվում է պատժամիջոցների պատճառով։ Նա այլևս չունի լեգիտիմություն ո՛չ դրսում, ո՛չ երկրի ներսում»,- ասել է նա լրատվամիջոցներին։

«Կրկեսային այս ներկայացմամբ, տեսարանով նա չի կարողանա կոծկել իր ոչ լեգիտիմ լինելու փաստը, և դեռ պետք է համակերպվի իշխանությունը զիջելուն, քանի որ երկրում պետք է նոր, արդար ընտրություններ անցկացվեն»։

Հազարավոր մարդիկ ամբողջ երկրում ավելի քան 70 օր բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ կառավարության քաղաքականության և այն հայտարարության, որ իշխող կուսակցությունը կդադարեցնի երկրի ԵՄ անդամակցության գործընթացը:

Քաղաքական ճգնաժամը սկսվել է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, իշխող Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է մեծամասնություն՝ հավաքելով ձայների 54%-ը։

OC Media

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում