Գլխավոր Լրահոս

Հայաստանի ու Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը. Պապիկյան

Հայաստանի ու Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը. Պապիկյան

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։ Այս մասին Հնդկաստանում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հաղորդում է ՊՆ-ն։

Նախարարը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավի ժամանակ։

Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-ից Հնդկաստանում է։ Նախարարը փետրվարի 10-ին մասնակցել է Aero India ցուցահանդեսին։  

Aero India ցուցահանդեսն անցկացվում է 15-րդ անգամ։ Առաջին անգամ այն անցկացվել է 1996-ին։ 2025-ին ցուցահանդեսին մասնակցում է արտասահմանյան 150 ընկերություն։

Aero India-ն Ասիայի օդատիեզերական և պաշտպանական ամենամեծ ցուցահանդեսն է։ Այն անցկացվում է փետրվարի 10-ից 14-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում