Գլխավոր Լրահոս

Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում, որ Հայաստանը կընդունի ՌԴ միջնորդությունը 

Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում, որ Հայաստանը կընդունի ՌԴ միջնորդությունը 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում, որ Հայաստանը կընդունի Ռուսաստանի միջնորդությունն Ադրբեջանի հետ բանակցություններում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել է, որ  յուրաքանչյուր առաջարկ պատրաստ են  քննարկել։ 

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին, եթե նրանք դա ցանկանան։

ԱԺ նախագահը ռուսական միջնորդության վերաբերյալ իր թերահավատությունը հիմնավորում է «անցած փորձով»։ Նրա խոսքով՝ «այն շատ վատ հուշեր է թողել»։ 

«Մենք շատ հարցերի պատասխաններ մինչ օրս չունենք։ Օրինակ՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը, թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակում։ Նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուս խաղաղապահները պարտավորվել էին պաշտպանել հայ ժողովրդին, հիմա տեսնում եք որտեղ է Ղարաբաղում բնակվող հայ ժողովուրդը, որտեղ են ռուս խաղաղապահները»,- ասել է Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե նշված իրավիճակներում Հայաստանն ինչ ակնկալիք ուներ Ռուսաստանից, Սիմոնյանն ասել է, թե Ռուսաստանն առնվազն պետք է գործողություն իրականացներ. «Բայց նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում