Գլխավոր Լրահոս

Երևանում տրանսպորտից արտոնյալ օգտվող խմբերի շրջանակն ընդլայնվում է

Երևանում տրանսպորտից արտոնյալ օգտվող խմբերի շրջանակն ընդլայնվում է

Երևանի ավագանին այսօր որոշում ընդունեց ընդլայնել քաղաքային տրանսպորտից զեղչով և անվճար օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Այսուհետ Երևանում տրանսպորտային արտոնություններից կարող են օգտվել նաև չհաշվառված թոշակառուները՝ ի շարս այլ խմբերի։ 

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ անվճար երթևեկության իրավունք է տրամադրվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Բացի այդ, ըստ նրա, քաղաքացիների հետ քննարկումների արդյունքում որոշվել է անվճար երթևեկության հնարավորություն տալ չորս և ավելի երեխա ունեցող ծնողներին՝ անկախ երեխաների տարիքից։ Նախկինում այս արտոնությունը վերաբերում էր միայն չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին։

Փոփոխություններ են կատարվել նաև տոմսերի համակարգում։ Մեկօրյա և յոթնօրյա տոմսերի ուղևորությունների քանակը դարձել է անսահմանափակ, իսկ մեկ ուղևորության տևողությունը 90 րոպեից երկարաձգվել է մինչև 180 րոպե։ «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն տոմսի վավերականության ժամկետը 30 օրից դառնալու է 45 օր։

Երևանի տրանսպորտի տոմսային համակարգը փոխվել է փետրվարի 1-ից։ Մինչ այդ գործում էր մեկ տոմս՝ հարյուր դրամ արժողությամբ։ Տոմսային նոր համակարգի ներդրմամբ ընդլայնվեցին փաթեթների քանակները և թանկացվեց տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը՝ 100 դրամից դառնալով 150 դրամ։

Կարդացե՛ք նաև՝

150 դրամ. ավագանին հաստատեց մեկանգամյա ուղետոմսի գինը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում