Գլխավոր Լրահոս

«Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը մեկնարկում է աննախադեպ  մասշտաբով՝ Telcell-ի  հովանավորությամբ

«Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը մեկնարկում է աննախադեպ  մասշտաբով՝ Telcell-ի  հովանավորությամբ

Հրապարակվում է որպես գովազդ։

Հայաստանի կրթական համայնքը ականատես է դառնում աննախադեպ լայնածավալ կրթական նախաձեռնության՝ «Կորիզ-Ֆիզմաթ» համադպրոցական մաթեմատիկական արշավ-մրցույթի մեկնարկին։

«Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ն և ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը ճանաչվել է որպես աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը, այս տարվա մրցույթն իրականացնում են աննախադեպ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ։

2025 թվականի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը լինելու է մինչ օրս անցկացված ամենամեծ մրցույթը, քանի որ այս տարի մրցույթին միացել է տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունը։ Այս համագործակցությունն ապահովում է ավելի մեծ ներգրավվածություն, մրցակցային միջավայր և բացառիկ հնարավորություններ հաղթողների համար, քանի որ մաթեմատիկան եղել և մնում է գիտության ու տեխնոլոգիայի հիմնասյունը։ Հենց այդ գաղափարով է առաջնորդվում «Կորիզ-Ֆիզմաթ» արշավը, որի նպատակն է բացահայտել և զարգացնել ապագա առաջնորդներին՝ խթանելով մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությունն ու հմտությունները։

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը շեշտել է, որ կրթությունը ցանկացած հասարակության զարգացման անկյունաքարն է, և Telcell-ը, որպես սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող ընկերություն, նպատակ ունի մատչելի և որակյալ կրթության միջոցով աջակցել ապագա սերնդին։ «Մաթեմատիկական կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև տրամաբանական մտածողության, վերլուծական հմտությունների և նորարարական մոտեցումների զարգացման կարևոր գործիք։ Մենք համոզված ենք, որ այս մրցույթը կտա այն հնարավորությունը, որը կօգնի հազարավոր աշակերտների հասնել առավելագույն արդյունքների և դառնալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական ու գիտական առաջնորդները»,-նշել է Արտյոմ Ղազարյանը։

«Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանի կարծիքով՝ այս մրցույթը պարզապես մաթեմատիկայի մրցույթ չէ, այն կրթական շարժում է, որն ապացուցելու է, որ մաթեմատիկան Հայաստանի զարգացման կարևորագույն հենասյունն է։ «Telcell-ի հովանավորությամբ այս տարի մենք ստեղծում ենք ավելի լայն հարթակ՝ յուրաքանչյուր աշակերտի համար ապահովելով հավասար հնարավորություններ»,-ավելացրել է Սուրեն Ալոյանը։

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանի պնդմամբ՝ մաթեմատիկան ոչ միայն գիտելիք է, այլև հնարավորություն։ «Մենք միշտ ձգտել ենք բացահայտել տաղանդավոր աշակերտներին, և այս մրցույթը մեզ ևս մեկ անգամ կօգնի գտնել ու խրախուսել լավագույններին։ Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց ընդունվելու արտոնություն»,-ասել է Արման Սարգսյանը։

Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ առցանց և առկա, իսկ եզրափակիչ փուլում կկայանա մրցանակաբաշխություն։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները՝ անկախ նրանց գիտելիքների մակարդակից։ Այն ապացուցելու է, որ մաթեմատիկան կարող է սիրել և սովորել յուրաքանչյուրը։

Մրցույթի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Telcell-ին՝ կրթական շարժմանը միանալու և մաթեմատիկայի միջոցով ապագա առաջնորդների ձևավորմանը նպաստելու համար։ Կազմակերպիչների համոզմամբ՝ մաթեմատիկան ապագայի լեզուն է, և այս տարի իրենք պատրաստ են նոր բարձունքների։

Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել  www.koreez.am

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում