Գլխավոր Լրահոս

Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվեց 

Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվեց 

Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվել է, շենքի՝ ռուսերեն գրությամբ ցուցանակը՝ ապամոնտաժվել։ Բաքվի «Ռուսական տան» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպությունը փակվել է Ադրբեջանի արտգործնախարարության պահանջով։

Ավելի վաղ Ադրբեջանը ռուսական կողմին տեղեկացրել էր, որ ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը՝ «Ռուսական տունը»,   որպես իրավաբանական անձ    գրանցում չունի Ադրբեջանում՝ ի խախտումն Ադրբեջանի օրենսդրության: 

Փետրվարի 3-ին Բաքուն նոտա էր  հղել Մոսկվային՝ Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։ 

Հունվարի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական մի շարք հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Ռուսական կողմին մասնավորապես զայրացրել էր Baku TV-ի ռեպորտաժը, որում ադրբեջանցի լրագրողը պնդել էր, թե ռուսական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ռուսական տունն» իրականում լրտեսների որջ է։

Հունվարի 29-ին էլ Ադրբեջանի ԱԳՆ էր հրավիրվել Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Դեսպանին բողոք էր փոխանցվել ռուսական մամուլում Ադրբեջանի դեմ հրապարակումների և որոշ պաշտոնյաների կողմից «ապատեղեկատվության» համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում