Գլխավոր Լրահոս

ԵՄ-ին անդամակցելու ծրագիրը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է․ Պեսկով

ԵՄ-ին անդամակցելու ծրագիրը ՀՀ-ի սուվերեն իրավունքն է․ Պեսկով

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն մինչ այժմ այս երկրի ժողովուրդը շարունակում է դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից. փետրվարի 12-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Լրագրողները Պեսկովից մեկնաբանություն են խնդրել Հայաստանի ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի վերաբերյալ։

Պեսկովի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդությանը։ 

«Մենք  շատ երկրների փորձ գիտենք, որոնք տասնամյակներով այս գործընթացի երկար հերթի մեջ են», - ասել է Կրեմլի խոսնակը։

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 12-ին, 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում