Քաղաքապետարանը սկսել է ստուգումներ իրականացնել հասարակական տրանսպորտում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում»,- գրել է Կոստանյանը։
Խոսնակը նշել է, որ ստուգայցերն իրականացվում են օրենքով սահմանված կարգով՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը։
Civilnet











