Գլխավոր Լրահոս

Պետք է ճիշտ սպասումներ ձևավորենք. Փաշինյանը՝ ԵՄ-ին առնչվող նախաձեռնության մասին

Պետք է ճիշտ սպասումներ ձևավորենք. Փաշինյանը՝ ԵՄ-ին առնչվող նախաձեռնության մասին

Դեպի Եվրամիություն տանող ճանապարհին ամենամեծ մարտահրավերը Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ չափանիշներին օբյեկտիվորեն համապատասխանելն է. փետրվարի 12-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հստակեցրեց՝ այդ չափանիշները վերաբերում են կառավարմանը, հակակոռուպցիոն պայքարին, տնտեսական թափանցիկությանը, հաշվետվողականությանը, ժողովրդավարությանը և այլն։

Փաշինյանի խոսքով՝ այս ամենն իրականում «մեզ է անհրաժեշտ, որ պետությունը ինստիտուցիոնալ և արդյունավետ կառավարման համակարգ ձևավորի»։

Ինչ վերաբերում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությանը, Փաշինյանն այն դրական գնահատեց և ասաց, որ այն համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքակնությանը։

«Երբ օրենքը ուժի մեջ մտնի, մենք կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին՝ մենք արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու առաջարկած կլինենք ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքական դարձնել մեր քաղաքական կյանքը և կենտրոնանալ բովանդակային քննարկումների վրա», - նշեց գործադիրի ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ հանրության մոտ պետք է ճիշտ սպասումներ ձևավորել։

Պատասխանելով Ռուսաստանի հետ կապված պոտենցիալ ռիսկերի մասին հարցին՝  Փաշինյանը նշեց, որ ԵՄ-ին վերաբերող որոշումը «ռիսկերից որևէ մեկը ավելի ռիսկային չի դարձնում, այլ, ընդհակատակը, կառավարելի է դարձնում դրանք»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում