Գլխավոր Լրահոս

Փաշինյանը բացատրել է գույքահարկի թանկացումը՝ հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ

Փաշինյանը բացատրել է գույքահարկի թանկացումը՝ հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ

«Սիրելի տատիկ, եթե ձեր գույքահարկը 100,000 դրամ է դարձել, դա նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի հազար դոլար». փետրվարի 12-իմ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գույքահարկի թանկացման շուրջ քաղաքացիների դժգոհություններին։

Վարչապետի խոսքով՝ գույքահարկը բարձրացել է, որովհետև գույքահարկի հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։

«2018 թվականին մի բան եմ ասել, որը մեծ աղմուկ է բարձրացրել, հիմա էլ եմ ասում։ Մարդն ապրում է Մաշտոցի պողոտայում, 3  սենյականոց բնակարան ունի, որն իր սեփականությունն է, ասում է՝ ինձ տվեք ամիսը 36,000 դրամ անապահովության նպաստ, մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, նպաստը տալիս են անապահովին, որն աղքատ է, ոչինչ չունի, դուք ապրում եք առնվազն կես մլն դոլար արժեցող տան մեջ, դուք ո՞նց եք անապահով: Ասում ենք՝ եթե ձեր տան մի սենյակը վարձով տաք, մենակ եք ապրում էդ տանը, կապրեք ապահովության մեջ, ոչնչի խնդիր չեք ունենա։ Էլ չեմ ասում, որ ձեր տունը կարող եք 6 ամսով վարձով տալ ու գնալ մի գյուղում տուն  վարձել, մի քիչ կազդուրվեք։ Կամ վարձով տաք՝ գնաք Ջերմուկի առողջարանում ապրեք։ Ժողովուրդ, ի՞նչն ենք սխալ ասում»,- ասել է Փաշինյանը։

Բերելով սեփական օրինակը՝ Փաշինյանը նշել է, որ 2005 թվականին ձեռք բերած բնակարանն անցած տարի վաճառել են 3 անգամ ավելի թանկ։ «Վաճառել ենք, որպեսզի նոր բնակարան ձեռք բերենք», - ասել է վարչապետը:

2020թ. հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ըստ որի, սահմանվել էին նոր դրույքաչափեր՝ անշարժ գույքի գույքահարկի համար:

Ըստ օրենսգրքի, անշարժ գույքի գույքահարկը 2021-2026 թվականներին աստիճանաբար թանկանում է:  

2021-ին՝ 25 %-ի չափով, 

2022-ին՝ 30 %-ի չափով, 

2023-ին՝ 35 %-ի չափով, 

2024-ին՝ 50 %-ի չափով, 

2025-ին՝ 75 %-ի չափով 

2026-ին ու հետագա տարիներին՝ 100 %-ի չափով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում