Արաբական Միացյալ Էմիրությունները կճանաչի հայկական վարորդական վկայականները։ Այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները ժամանակավոր այցելության ընթացքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական վկայականներն առանց լրացուցիչ քննությունների կամ ստուգումների։ Սա հատկապես կարևոր է զբոսաշրջիկների և գործնական այցերի համար։
Էական փոփոխություններ են նախատեսված նաև մշտական բնակություն հաստատողների համար։ Նրանք կկարողանան փոխանակել իրենց վարորդական վկայականներն առանց տեսական և գործնական քննությունների հանձնման։ Ընդ որում, վկայականների վավերականության վերահաստատման անհրաժեշտություն չի լինի։
2024 թվականի փետրվարի 1-ից փախադարձաբար վերացել է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջը։
Civilnet











