Գլխավոր Լրահոս

Ֆլյուորոգրաֆիան կդադարի գործել ՀՀ բուժհիմնարկներում որպես ախտորոշիչ մեթոդ

Ֆլյուորոգրաֆիան կդադարի գործել ՀՀ բուժհիմնարկներում որպես ախտորոշիչ մեթոդ

Ֆլյուորոգրաֆիան՝ որպես բժշկական ախտորոշիչ մեթոդ, կդադարի գործել ՀՀ բուժհիմնարկներում. փետրվարի 13-ին  կառավարությունը կողմ է քվեարկել առողջապահության նախարարության որոշման նախագծին։

Որոշման մեջ նշվում է, որ ժամանակակից բժշկության մեջ ֆլյուորոգրաֆիան, որպես ախտորոշման մեթոդ, արդեն կորցրել է իր արդիականությունը: Սա պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով:

Առաջին հերթին, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման ցածր արդյունավետություն: Շատ դեպքերում բժիշկները ստիպված են լինում լրացուցիչ նշանակել ռենտգենաբանական կամ այլ ճառագայթային հետազոտություններ, ինչպիսիք են թվային ռենտգենը և համակարգչային տոմոգրաֆիան:

Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրում շահագործվող ֆլյուորոգրաֆ սարքերը, ներառյալ շարժական տարբերակները, ծայրահեղ հնացած են՝ հիմնականում արտադրված 1970-1980-ական թվականներին: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ սարքերի ուղեկցող փաստաթղթերը չեն պահպանվել, արտադրող ընկերությունները դադարել են գործել, պահեստամասեր այլևս չեն արտադրվում, բացակայում են պաշտոնական ներկայացուցչություններ։ Այս ամենի արդյունքում անհնար է դառնում սարքավորումների պատշաճ սպասարկումն ու շահագործումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում