Գլխավոր Լրահոս

Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին բոյկոտելու կոչ է անում

Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանություններին բոյկոտելու կոչ է անում

Եվրախորհրդարանի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են անում միանալ Վրաստանի «ինքնահռչակ իշխանությունների» դեմ բոյկոտին։ Պատգամավորները Վրաստանի իշխանություններին   մեղադրում են երկրում ժողովրդավարությունը խաթարելու և այլախոհությունը ճնշելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունից։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ է արտահայտվել 63-ը, ձեռնպահ է մնացել 81-ը:

«Եվրախորհրդարանը կոչ է անում 25 երկրներին (բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի) երկկողմ և համակարգված հիմունքներով անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի և նրա ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցնել նրա բոլոր ակտիվները ԵՄ-ում՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում ունեցած դերի համար։ Անհատական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի այն պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարությունից հեռանալու, ընտրությունների կեղծման, մարդու իրավունքների խախտումների և քաղաքական ընդդիմախոսների ու ակտիվիստների համար»,- ասված է բանաձևում։ 

Նշվում է, որ Վրաստանի ներկայիս ճգնաժամի միակ լուծումը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնք, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, պետք է տեղի ունենան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։  

«Եվրախորհրդարանի պատգամավորները շարունակում են Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչել Վրաստանի օրինական նախագահ և կոչ են անում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային հրավիրել նրան ներկայացնելու երկիրը Եվրոպական խորհրդի և եվրոպական քաղաքական հանրության առաջիկա նիստերին»,- ասված է բանաձևում։ 

Եվրախորհրդարանը ափսոսանք է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շեղվել է եվրոպական ինտեգրացիայի և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ուղուց:

Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին։ Սակայն երկրում վերջին խորհրդարանական ընտրությունները Եվրախորհրդարանի կողմից չեն ճանաչվել ո՛չ ազատ, ո՛չ արդար։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել հաջորդ տարվա ընթացքում կրկին ընտրություններ անցկացնել։ 

Կարդացեք նաև՝

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում