Գլխավոր Լրահոս

Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մյունխենում է: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել է 2024-ի փետրվարին։ 

Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։  Բանակցությունների ընթացքում  պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի համաձայնեցման շուրջ և սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի էր ունեցել նաև 2020-ին, 2021-ին, 2023-ին։ 

Այս տարի Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում