Գլխավոր Լրահոս

Ինչ միջոցներով են ֆինանսավորվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Ինչ միջոցներով են ֆինանսավորվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Գևորգ Թոսունյան

Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը, որոնք անցկացվեցին 2025 թվականի փետրվարի 1-7-ը, չեն ֆինանսավորվել պետական միջոցներով։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ ընդգծելով, որ պետությունը որևէ գումար չի ծախսել այդ խաղերի կազմակերպման համար։

Ըստ պաշտոնական տվյալների՝ խաղերի շրջանակում Հայաստան են ժամանել հայեր 18 պետության 91 քաղաքից։ Ֆինանսական ծախսերն ամբողջությամբ հոգացել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությունը՝ հիմնականում հովանավորների միջոցներով։

Կոմիտեի նախագահն ու իրական շահառուն Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ, ներկայում անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն է։

Կոմիտեի հաշվետվությունը և ֆինանսավորման աղբյուրները

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից» (ՀԽՀԿ) ՍիվիլՆեթին հայտնեցին, որ փետրվարի 11-ին կայացած գործադիր կոմիտեի նիստում քննարկվել են ձմեռային երկրորդ խաղերի ֆինանսական բոլոր հարցերը։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝ գործադիր կոմիտեի անդամները տեղեկացված են եղել, թե որ հովանավորը որքան գումար է հատկացրել և ինչ ուղղություններով են ծախսվել այդ գումարները։

«ՀԽՀԿ-ն ունի ֆինանսական վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և աուդիտոր, որոնց կողմից աուդիտ անցկացվելուց հետո հաշվետվությունը ամբողջությամբ կտեղադրվի կոմիտեի կայքում և հասանելի կլինի բոլորին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Հյուրանոցային ծախսերի ֆինանսավորումը

ՍիվիլՆեթի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ խաղերի ընթացքում որոշ հյուրանոցային համարների համար գումար է փոխանցվել, սակայն դրանք ազատ են մնացել։

Հարցին, թե ով է ֆինանսավորել մասնակիցների հյուրանոցային ծախսերը, կոմիտեից պատասխանեցին, որ գիշերակացն ու նախաճաշը ամբողջությամբ հոգացել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն։

Այս ընկերությունը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանիքին։ Ընկերության իրական շահառուն Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն է, որը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում ունի շուրջ 95% մասնաբաժին։ Նա ներկայում ընկերությունը հանձնել է հավատարմագրային կառավարման։

Դիտեք նաև՝

Հիմնական լուսանկարում՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Իշխան Զաքարյանն ու այլք՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը (Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում