Գլխավոր Լրահոս

Եվրոպական երկրները միասնական բանակ չեն ստեղծի. Լեհաստանի արտգործնախարար

Եվրոպական երկրները միասնական բանակ չեն ստեղծի. Լեհաստանի արտգործնախարար

Եվրոպական երկրները Ռուսաստանի սպառնալիքներին ի պատասխան միասնական բանակ չեն ստեղծի, շաբաթ երեկոյան Լեհաստանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է Reuters-ը։

Շաբաթ օրն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ստեղծել եվրոպական բանակ՝ նշելով, որ աշխարհամասն այլևս չի կարող վստահ լինել ԱՄՆ-ի պաշտպանությանը և Վաշինգտոնի հարգանին կարժանանա միայն ուժեղ բանակի դեպքում։

Եվրոպական բանակի ստեղծման հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Սիկորսկին հեռուստահարցազրույցում ասել է, որ «պետք է զգույշ լինենք այս երույթի հետ, քանի որ մարդիկ տարբեր բաներ են հասկանում»։

«Եթե դրանով հասկանում եք ազգային բանակների միավորում, դա տեղի չի ունենա,- ասել է նա։- Բայց ես եղել եմ Եվրոպայի, Եվրամիության կողմնակից՝ զարգացնելու սեփական պաշտպանական կարողությունները»։

Նա ասել է, որ ԵՄ-ն ներկայում ձևավորում է ուժեղացված բրիգադ։

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ մենք ուժեղացնենք պաշտպանությունը, այն պետք է ունենա ազգային բաղադրիչ, ՆԱՏՕ-ի բաղադրիչ, բայց ես նաև կարծում եմ՝ եվրոպական՝ ԵՄ բաղադրիչ, ԵՄ սուբսիդիաներ պաշտպանական արդյունաբերության համար՝ արտադրական կարողությունները մեծացնելու համար, նաև՝ ԵՄ ուժեր, որոնք արժանի են իրենց անվանը»,- ասել է Սիկորսկին։

Նա նշել է, որ Ուկրաինայում լեհական զորքերի տեղակայումը «քննարկման առարկա չէ, քանի որ ՆԱՏՕ-ի հանդեպ Լեհաստանի պարտականությունն է պաշտպանել արևելյան թևը, այսինքն՝ իր սեփական տարածքը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում