Գլխավոր Լրահոս

Հակասահմանադրական իշխանափոխության փո՞րձ. Աշոտյանը՝ ԲՀԿ-ի նախաձեռնության մասին

Հակասահմանադրական իշխանափոխության փո՞րձ. Աշոտյանը՝ ԲՀԿ-ի նախաձեռնության մասին

Կրթության և գիտության նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանն արձագանքել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Ֆեյսբուքում նա գրառում է արել՝ «ԲՀԿ-ի հայտարարությունը` հակասահմանադրական իշխանափոխության փո՞րձ» վերնագրով:

«Ընթերցելով ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը մեկ այլ ուշագրավ պնդում հայտնաբերեցի. «Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով ...»:

Ի՞նչ: Պարոնայք, իսկ դուք գիտե՞ք, որ Հայաստանում ըստ ԳՈՐԾՈՂ Սահմանադրության ՀՀ Նախագահի պաշտոնավարման ժամկետը ՀԻՆԳ տարի է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշոտյանը:

Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում