Գլխավոր Լրահոս

Ղարաբաղցիների վերադարձի միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է. Քոչարյան 

Ղարաբաղցիների վերադարձի միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է. Քոչարյան 

Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն ու այդ հարցը   բանակցային գործընթաց հետ բերելն է. այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Երկրորդ նախագահը վերադարձի հնարավորություն տեսնում է, սակայն դրա հավանականությունը չափազանց փոքր է համարում։  

«Մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործել։ Այս իշխանությունը դա չի անում, որովհետև չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան Ղարաբաղ, որովհետև համարում է, որ դա իր կյանքը կբարդացնի։ Нет людей, нет проблем («չկան մարդիկ, չկա պրոբլեմ»)»,-  ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ առանց միջազգային երաշխիքների որևէ ղարաբաղցի չի գնա Ղարաբաղ։ Նրա խոսքով, եթե վերադարձի մասին խոսքը պետք է ենթադրի երաշխիքների փաթեթ, որը բանակցային գործընթացի հարց է։ 

«Սա լավ թեմա չէ իրենց համար, էթնիկ զտումն իրենք են արել, սա նշանակում է էթնիկ զտումը բերել բանակցային սեղան»,- ընդգծեց նա։ 

2023-ի սեպտեմբերին Արցախի հայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն խոսում Արցախի խնդրի և արցախցիների վերադարձի իրավունքի մասին: 2024-ի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անիրատեսական և ՀՀ պետական շահերին հակասող է համարում ԼՂ-ի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ ԼՂ մի խումբ հայրենակիցների, նախկին պաշտոնյաների կողմից հնչող ձևակերպումները և դրանց բովանդակությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում