Գլխավոր Լրահոս

Ավինյանն անդրադարձել է տրանսպորտում կոնֆլիկտներին, աջակցություն հայտնել վարորդներին

Ավինյանն անդրադարձել է տրանսպորտում կոնֆլիկտներին, աջակցություն հայտնել վարորդներին

Տրանսպորտում վճարումների հետ կապված խնդիրները շարունակվում են: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

Քաղաքապետի խոսքով, քաղաքացիներից ոմանք դեռևս խուսափում են վճարել երթևեկության համար՝ տարբեր պատճառաբանություններով: Սա հանգեցնում է կոնֆլիկտային իրավիճակների, երբ վարորդները, ըստ իրենց աշխատանքային պայմանագրի պարտավորությունների, պետք է հետևեն ուղևորների վճարումներին:  

Ավինյանն ավտոբուսների վարորդներին իր աջակցությունն է հայտնել։ Քաղաքապետը նաև նշել է, որ  լինում են միջադեպեր, երբ վարորդների կողմից արձագանքը մի փոքր կոշտ է լինում։ 

«Մարդ կա, իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա՝ ուղղակիորեն առիթից օգտվում է, և դա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին։ Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց պայմանագրով նախատեսված է՝ պետք է հետևեն, որ վճարումները կատարվեն»,- ասել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով, երբ քաղաքացիները վճարում են տրանսպորտի համար (հատկապես նրանք, ովքեր հազվադեպ են օգտվում և չեն գնում ամսական փաթեթներ), պետք է հասկանան, որ իրենց վճարումներով նաև աջակցում են առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ ծնողներին, երեխաներին և այրիներին, որոնք իրավունք ունեն անվճար օգտվել հասարակական տրանսպորտից:

Ըստ քաղաքապետի, Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումները շարունակական գործընթաց են, որի հաջողությունը կախված է բոլոր քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքից:

«Եթե մենք շարունակենք տարբեր պատճառաբանություններով և արդարացումներով չվճարել հանրային տրանսպորտի համար, կդանդաղեն այն ռեֆորմների տեմպերը, որոնք մենք սկսել էինք  իրականացնել։ Օրինակ, այս տարի պլանավորում էինք 40 տրոլեյբուս գնել, սա կարող է դանդաղել»,- նշել է Ավինյանը։ 

Փետրվարի 1-ից ընդդիմադիր տարբեր քաղաքական խմբեր նախաձեռնել են բոյկոտ, և քաղաքացիներին հորդորել են առավելագույնը 100 դրամ վճարել ավտոբուսներով երթևեկելու համար։ Քաղաքացիների բոյկոտը բազմաթիվ վեճերի ու բռնության դեպքերի առիթ է դարձել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում