ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հոդվածով։ Այս մասին Սիվիլնեթին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)»,- ասաց Ավդալյանը։
Փետրվարի 17-ին պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ նույն օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Civilnet











