Գլխավոր Լրահոս

Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունն անհրաժեշտություն է․ Արմեն Գրիգորյան

Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունն անհրաժեշտություն է․ Արմեն Գրիգորյան

Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության անհրաժեշտություն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։   Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 20-ի ճեպազրույցում։

Փետրվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով  վերանայվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովը կնախագահի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը չի հստակեցրել, թե որ ուղղություններով են փոփոխությունները լինելու։ Նրա խոսքով՝ մինչ այս հիմնական քննարկումներն աշխատակարգի կանոնակարգի մասին են եղել։ 

«Ազգային անվտանգության գործող ռազմավարությունը երբ պատրաստվել և հրապարակվել էր 2020 թվականի հուլիսին, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի շուրջ։ Նաև այդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշակի ժամանակ սպասել ենք, և դրանից հետո որոշակի հստակեցումներ ունենալով՝ որոշել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ»,- ասաց Գրիգորյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում