Գլխավոր Լրահոս

Առանց կեցության հիմքերի ՌԴ-ում բնակվող օտարերկրացիները կարտաքսվեն

Առանց կեցության հիմքերի ՌԴ-ում բնակվող օտարերկրացիները կարտաքսվեն

Առանց կեցության հիմքերի ՌԴ-ում բնակվող օտարերկրացիները կարտաքսվեն: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) մամուլի ծառայությանը տրված մեկնաբանությունում ասել է ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան՝ մեկնաբանելով «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները։ 

«Փետրվարի 5-ից օտարերկրյա աշխատողները Ռուսաստանի Դաշնությունում կարող են շարունակել մնալ միայն պայմանագրով»,- նշել է Օմուրբեկովան: 

Նա պարզաբանել է, որ այս փոփոխությունները վերաբերում են ոչ միայն երրորդ երկրների, այլև ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին:

«Օտարերկրյա քաղաքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում առանց կեցության հիմքերի, կարող են արտաքսվել երկրից փետրվարի 5-ից։ Այս դեպքում դրանք մուտքագրվում են վերահսկվող անձանց ռեգիստր։ Անձը կարող է ստուգել, թե արդյոք ընդգրկված է այս ռեգիստրում՝ ներքին գործերի նախարարության կայքի կամ պետական ծառայությունների պորտալի միջոցով»,- ասել է Օմուրբեկովան: 

Մինչև ապրիլի 30-ն այս քաղաքացիներին հնարավորություն է տրվում օրինականացնել իրենց կեցությունը:

ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարող են աշխատել Ռուսաստանում և միության այլ երկրներում որպես ինքնազբաղված (Ռուսաստանում դրա համար անհրաժեշտ է ստանալ անհատական հարկային համար): 

Ի տարբերություն երրորդ երկրների աշխատողների՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները աշխատանքի թույլտվություն ստանալու կարիք չունեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում