Գլխավոր Լրահոս

Հանրապետականներն ԱՄՆ-ն ՄԱԿ-ից դուրս բերելու գործընթաց են սկսել

Հանրապետականներն ԱՄՆ-ն ՄԱԿ-ից դուրս բերելու գործընթաց են սկսել

ԱՄՆ հանրապետական սենատորներն օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի լիարժեք դուրս գալու մասին:  Հայտնում է Fox News-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մասնակցությունը վերանայելու մասին՝ նշելով, որ կազմակերպությունը «վատ է կառավարվում և չի կատարում իր աշխատանքը»։ 

«Նախագահը պետք է ամբողջությամբ չեղարկի Միացյալ Նահանգների անդամակցությունը Միավորված ազգերի կազմակերպությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի հետ պաշտոնապես կապված ցանկացած մարմնում, մասնագիտացված գործակալություններում, հանձնաժողովներում և այլ գերատեսչություններում», - ասված է օրինագծի տեքստում։

Յուտա նահանգից հանրապետական սենատոր Մայք Լին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ՄԱԿ-ը վերածվել է «բռնակալների հարթակի և Ամերիկայի ու նրա դաշնակիցների վրա հարձակվելու վայրի»:   

«Առաջնահերթություն տալով Ամերիկային՝ մենք պետք է դադարենք ֆինանսավորել ու դուրս գանք այս կեղծ կազմակերպությունից և առաջնահերթություն տանք իրական դաշինքներին, որոնք պահպանում են մեր երկրի անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասել է Լին։

««Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի շատ ֆինանսավորում է տրամադրում, քան որևէ այլ երկիր: 2022-ին ԱՄՆ-ն նվիրաբերել է ավելի քան 18 միլիարդ դոլար: Դա կազմում է ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես մեկ երրորդը», - նշում է Fox News-ը։
Օրինագիծը ենթադրում է ՄԱԿ-ի և նրա գործակալությունների ֆինանսավորման դադարեցում, ինչպես նաև արգելում է կազմակերպությանը կրկին անդամակցել առանց Սենատի հավանության։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում