Գլխավոր Լրահոս

Երևանում ձյան շերտի բարձրությունը հասել է 18 սմ-ի

Երևանում ձյան շերտի բարձրությունը հասել է 18 սմ-ի

Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 15-18 սմ-ի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Փետրվարի 20-ի երեկոյան և 21-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է բքով և տեսանելիության կտրուկ անկմամբ։ Հանրապետության ճանապարհներին արձանագրվել է մերկասառույց։

Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր մարզերում հասել է տպավորիչ չափերի։ Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում այն կազմել է 60-120 սմ, Տավուշում՝ 30-45 սմ, իսկ մայրաքաղաք Երևանում՝ 15-18 սմ։ Առանձին տարածքներում   տեղումների քանակը հասել է ամսական նորմային։

Նման մասշտաբի ձյան տեղումներ վերջին անգամ արձանագրվել էր 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձյան շերտի բարձրությունը հասել էր 40-50 սմ-ի։  

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: 

«Ամբողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Քաղաքապետարանից նշում են, որ այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում