Աշխատողների թիվը Հայաստանում աճել է 5,8%-ով

2025-ի հունվարին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը 5,8%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատ։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Կոմիտեից նշում են, որ 2025-ի հունվար ամսվա ընթացքում Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 754,839-ի։ 2024-ի հունվարի համեմատ աճը կազմել է 41,124 աշխատատեղ կամ 5,8%։ Այս ցուցանիշները հիմնված են գործատուների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկների վրա։
Civilnet










