Գլխավոր Լրահոս

Ուժեղ ձնաբուք Սյունիքում. հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են

Ուժեղ ձնաբուք Սյունիքում. հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են

Փետրվարի 24-ի երեկոյից Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայրի հատվածում ուժեղ ձնաբուք է սկսվել, որի հետևանքով բազմաթիվ տրանսպորտային միջոցներ արգելափակվել են ճանապարհին։ 

Շինուհայրում եղանակային պայմանները շարունակում են մնալ բարդ, իսկ փետրվարի 25-ի ժամը 17:00-ի դրությամբ ձնաբուքը դեռ չի դադարում։ ՍիվիլՆեթը Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացել է, որ ըստ վերջին տվյալների՝ 250 տրանսպորտային միջոց հայտնվել է ձնախառն փոթորկի մեջ։ 

Սյունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները հատուկ տեխնիկայի կիրառմամբ, քարշակման եղանակով դուրս են բերել 150 մեքենա, ևս 100-ը՝ հրելով և անվադողերի տակ աղ ու ավազ լցնելու միջոցով։ 

Փրկարարները ձնաբքի մեջ մնացած մարդկանց տեղափոխում են 911 հենակետեր, որտեղ նրանց տրամադրվում է անհրաժեշտ օգնություն։ Տարածքում ներգրավված են մեծաթիվ փրկարարներ և պարեկային ծառայության աշխատակիցներ, որոնք շարունակաբար աշխատում են ճանապարհից դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները։ 

Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ ձնաբուքը դեռ շարունակվում է․ Մարզպետի հանձնարարությամբ լրացուցիչ ուժեր են ուղարկվել տարածք՝ փրկարարական աշխատանքներին աջակցելու համար։ Այս պահին ամբողջ ուժով շարունակվում են ճանապարհների մաքրման, տրանսպորտային միջոցների դուրս բերման և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու աշխատանքները։ 

Արմինե Սիմոնյան, Գորիս

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում