Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն 5 մլն դոլարով «ոսկե քարտեր» կվաճառի օտարերկրացիներին․ Թրամփ

ԱՄՆ-ն 5 մլն դոլարով «ոսկե քարտեր» կվաճառի օտարերկրացիներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ոսկե քարտ» կվաճառի հարուստ օտարերկրացիներին, որը նրանց իրավունք կտա ապրել և աշխատել ԱՄՆ-ում և առաջարկել քաղաքացիություն ստանալու ուղի՝ 5 միլիոն դոլարի դիմաց, հայտնում է CNN-ը։

«Դուք ունեք «կանաչ քարտ» (Green Card - խմբ.)։ Մենք կվաճառենք «ոսկե քարտ»։ Մենք պատրաստվում ենք սահմանել այդ քարտի գինը մոտ 5 միլիոն դոլար, և դա ձեզ կանաչ քարտի արտոնություններ կտա։ Բացի այդ, դա ճանապարհ կհարթի դեպի քաղաքացիություն։ Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այս քարտը»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ քարտերի վաճառքը կսկսվի մոտ երկու շաբաթից։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկն իր հերթին հայտնել է, որ «ոսկե քարտը» կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթային վիզաների ծրագրին։

Ըստ Միացյալ Նահանգների Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների կայքի՝ Կոնգրեսի կողմից 1992 թվականին ստեղծված EB-5 ծրագիրը կարող է «կանաչ քարտեր» տրամադրել այն ներգաղթողներին, որոնք կատարում են նվազագույնը 1,05 մլն դոլարի կամ 800 հազար դոլարի ներդրում տնտեսապես անբարենպաստ գոտիներում, որոնք կոչվում են թիրախային զբաղվածության տարածքներ՝ ամերիկացի աշխատողների համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում