Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը կիրականացվի ամառային զորակոչը: Պաշտպանության նախարարի համապատասխան որոշումը հրապարակվել է e-draft.am կայքում։
Որոշման համաձայն՝ զորակոչվելու են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Զորակոչվելու են նաև իգական սեռի այն քաղաքացիները, որոնք մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում են ներկայացրել:
Նույն զորակոչի շրջանակներում կզորակոչվեն նաև այն արական սեռի քաղաքացիները, ովքեր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն են հայտնել:
Civilnet











