Սիրիայում տեղի է ունեցել Ազգային երկխոսության համաժողովը, որը երկրի իսլամական ղեկավարությունը ներկայացնում է որպես կարևոր հանգրվան դեպի նոր քաղաքական համակարգ՝ Բաշար ալ-Ասադի իշխանության անկումից հետո, հայտնում է Al-Jazeera-ն։
Համաժողովի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որը կոչ է անում մշակել նոր սահմանադրություն, ստեղծել ժամանակավոր օրենսդիր խորհուրդ, ապահովել խոսքի ազատությունը և մարդու իրավունքները։
«Մենք պետք է մեր պետությունը կառուցենք օրենքի գերակայության հիման վրա, և օրենքը պետք է պահպանվի նրանց կողմից, ովքեր սահմանում են այն», - ասել է Ահմեդ ալ-Շարաան։
Համաժողովին հրավիրված 600 պատվիրակներին խնդրել են առաջարկներ ներկայացնել անցումային արդարադատության, տնտեսության, նոր սահմանադրության և այլ թեմաների վերաբերյալ՝ ուղղորդելու նոր անցումային կառավարությանը:
Նախագահ Ահմեդ ալ-Շարաան, չնայած նախկինում ալ-Քաիդայի հետ կապերին, կոչ է արել սիրիացիներին միավորվել «տասնամյա բռնատիրությունից հետո»:
Ահմեդ ալ-Շարաան միջոցառումն անվանել է երկիրը վերակառուցելու պատմական հնարավորություն:
Civilnet











