Գլխավոր Լրահոս

Վերլուծում ենք Բաքվի արձագանքը՝ պատասխան առաջարկներ ձևակերպելու համար․ վարչապետ

Վերլուծում ենք Բաքվի արձագանքը՝ պատասխան առաջարկներ ձևակերպելու համար․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու   կետ շարունակում է չհամաձայնեցված մնալ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Ազատությունը»։

Փետրվարի 25-ին ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Երևանը ստացել է Խաղաղության պայմանագրի առաջարկների Բաքվի պատասխանը, որը, ըստ վարչապետի, պայմանագրի 12-րդ խմբագրությունն է:

«Այնտեղ Ադրբեջանի արձագանքն է մեր նախորդ առաջարկների վերաբերյալ, որը հիմա մենք վերլուծում ենք՝ պատասխան առաջարկներ ձևակերպելու համար», - նշել է Փաշինյանը:

Վարչապետը հաստատել է, որ չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է օտարերկրյա դիտորդներին։ Հայկական կողմն առաջարկել է դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհամաձայնության կետերից մյուսը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելուն:

Փաշինյանը հերքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի այն պնդումը, թե չհամաձայնեցված կետերը վերաբերում են Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը և «Զանգեզուրի միջանցքին»:

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանն առաջարկել է վերականգնել երկաթուղային կապը, որը կօգտագործվի թե՛ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով, թե՛ Երասխից Մեղրի՝ Նախիջևանով, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համար:

«Հայաստանը երբեք, ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով, ոչ գրավոր, ոչ բանավոր չի պարտավորվել ու չի ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կարող է նսեմացվել կամ սահմանափակվել», - ընդգծել է Փաշինյանը:

Նա նշել է նաև, որ Ադրբեջանն արդեն իսկ Իրանի տարածքով կապ ունի իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, և Հայաստանը պատրաստ է նույնպիսի պայմաններ առաջարկել, նույնիսկ որոշակի պարզեցումներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում