Գլխավոր Լրահոս

Ստամբուլում կայացավ ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը

Ստամբուլում կայացավ ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում անցկացրել են երկրորդ քննարկումը և նշել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կայունացման առաջին քայլերը: Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: 

Ավելի քան 6 ժամ տևած բանակցությունները անցկացվել են ամերիկյան գլխավոր հյուպատոսի նստավայրում՝ Բոսֆորի ափին, հաղորդում են ռուսական պաշտոնական աղբյուրները:

ԱՄՆ ներկայացուցիչները «մտահոգություն են հայտնել» բանկային  և պայմանագրային ծառայություններին հասանելիության առնչությամբ, ինչպես նաև հայտարարել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կադրային կայուն և հուսալի համալրման անհրաժեշտության մասին»: 

Հայտարարության մեջ նաև ըդգծվում է, որ կողմերը պայմանավորվել են շուտով անցկացնել այս հարցերին նվիրված լրացուցիչ հանդիպում, որի ամսաթիվը կորոշվի ավելի ուշ:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը: 

Ռուսական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ չտալով որևէ մեկնաբանություն մամուլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ բանակցությունները հետևել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը և Սաուդյան Արաբիայում ռուսաստանյան և ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների ու այլ պաշտոնյաների միջև կայացած շփմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում