Գլխավոր Լրահոս

Վավերացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը 

Վավերացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը 

Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Այն կիրականացվի ապրիլին, հաղորդում է Mehr  գործակալությունը:

Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը հայտնել է, որ Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ է տալիս իրանական ապրանքների 87%-ը զրոյական մաքսատուրքով արտահանել միության անդամ երկրներ, ինչպես նաև ներմուծել այդ երկրների ապրանքները զրոյական մաքսատուրքով։ 

«Այս միության անդամ երկրներն ունեն 240 միլիոն ընդհանուր բնակչություն, ուստի այն հսկայական շուկա է, որը կարելի է օգտագործել»,- ասել է նախարարը։

Փետրվարի 18-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Իրանն ավարտում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին վավերացման ընթացակարգերը:

2024-ին Իրանը ԵԱՏՄ–ին կից դիտորդի կարգավիճակ է ստացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում