Ատամնաբուժության համար վճարած գումարի եկամտահարկը հնարավոր է հետ ստանալ․ նախարար

Համընդհանուր հայտարարագիր ներկայացրած քաղաքացին կարող է իր և ընտանիքի անդամի համար ատամնաբուժության նպատակով ծախսած գումարը հետ ստանալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու հավելել, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ, և 50 հազար դրամի շրջանակում է (յուրաքանյուր հարկ վճարողի համար)։
«Եթե ընտանիքի անդամներն աշխատում և հարկ են վճարում, նրանցից յուրաքանչյուրը կարող է առողջական ծախսերի համար ստանալ 50 զարար դրամ եկամտահարկի վերադարձ»,- ասել է նախարարը։
Օրինակ, եթե ընտանիքի մի անդամն ուսման վարձի վճարից արդեն 100 հազար դրամ եկամտահարկ է հետ ստացել, ապա նա չի կարող օգտվել առողջապահական ծախսերի համար եկամտահարկի վերադարձից։ Բայց ընտանիքի մեկ այլ անդամ, եթե հարկ վճարող է, բայց չի օգտվել ուսման վարձի վճարից ստացված եկամտահարկից, ապա կարող է օգտվել առողջապահական ծախսերի եկամտահարկից (առավելագույնը 50 հազար դրամ)։
«Կարևոր է նշել, որ ամեն բաղադրիչի համար կա եկամտահարկի վերադարձի շեմ՝ յուրաքանչյուր անձի դեպքում այն չպետք է գերազանցի 100 հազար դրամը»,- ընդգծեց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով, ընտանիքի աշխատող և եկամտահարկ վճարող քաղաքացիներն այս սոցիալական կրեդիտներից կարող են ճիշտ օգտվել, և ծախսերը ճիշտ բաշխելով բոլորի համար հասանելի գումարը հետ ստանան։
Թեմա
Civilnet










