Գլխավոր Լրահոս

«Շտիգեն» ՍՊԸ-ն թողարկել է բարձր եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

«Շտիգեն» ՍՊԸ-ն թողարկել է բարձր եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

Հրապարակվում է որպես գովազդ

Արևային էներգետիկայի ասպարեզում առաջատար Shtigen ընկերությունն առաջինն է ոլորտում, որ թողարկում է պարտատոմսեր։ Դրանք ներդրողներին հնարավորություն կտան ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև աջակցել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում։

Պարտատոմսերը թողարկվել են 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով՝ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 12,75% է,  անվանական արժեքը՝ 100 000 ՀՀ դրամ (տեղաբաշխման ժամկետը՝ 27․02․2025 - 27․05․2025)։ 

Shtigen պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ավարտից և ցուցակումից հետո դրանք կշրջանառվեն նաև ՀՀ բորսայում։ Տեղաբաշխումն իրականացնում է «Դայմենշն» ներդրումային ընկերությունը։ 

Shtigen ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի խոսքով՝ պարտատոմսը ներդրում կատարելու և խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է: 

«Պարտատոմսերի թողարկմամբ մենք թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար ստեղծում ենք հնարավորություն՝ նպաստելու ՀՀ-ում կապիտալ շուկաների և  վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ միաժամանակ ստանալով կայուն եկամուտ։ Shtigen-ը եղել և մնում է էներգետիկ անվտանգության գաղափարի տարածման առաջամարտիկներից Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ ներդրողները կարող են այս կարևոր գործի մասնիկը դառնալ»,- ասում է Հայկ Շեկյանը։

Shtigen ընկերությունը, ավելի քան 14 տարի գործունեություն ծավալելով ՀՀ-ում և վերջերս մուտք գործելով նաև Վրաստանի շուկա, այլընտրանքային էներգետիկ համակարգերի ու տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում է էներգետիկ անվտանգության հաստատմանը ՀՀ-ում և տարածաշրջանում։ 

Ընկերությունը, վերջին տարիներին ապահովելով առաջանցիկ զարգացում, վերածվել է ընկերությունների խմբի՝ մասնագիտացված բիզնես ուղղությունների միջոցով ձևավորելով նոր էկոհամակարգ էներգետիկայի ոլորտում։ 

Shtigen-ը կառուցել է 2024թ․ դրությամբ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը՝ «Մասրիկ-1»-ը՝ 62 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջինն է ՀՀ արևային էներգետիկայի ոլորտում,  217-րդը՝ առհասարակ (2024թ․ ՊԵԿ տվյալներ

Shtigen-ի, ինչպես նաև պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու համար հետևե՛ք հղմանը։

ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2025թ.-ի թիվ 1/16 Ա որոշմամբ գրանցված «Շտիգեն» ՍՊԸ-ի ծրագրային ազդագիրը կարելի է գտնել «Շտիգենի» և «Դայմենշնի» պաշտոնական կայքերում:  

Հիմնական պայմանները՝ հետևյալ հղումով

Ազդագիրը՝  հետևյալ հղումով

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում