Գլխավոր Լրահոս

«Անորա»-ն 5 «Օսկար» է ստացել

«Անորա»-ն 5 «Օսկար» է ստացել

«Անորա» ֆիլմը 5 «Օսկար» է ստացել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

Ֆիլմում խաղում են հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը։

Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որտեղ պարգևատրվել են 2024 թվականի լավագույն ֆիլմերը:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Անորա»-ի հետ մրցում էին «Բրուտալիստը», «Բոլորին անհայտը», «Կոնկլավը», «Սուբստանցիա», «Էմիլիա Պերես», «Դյունա. մաս 2», «Ես դեռ այստեղ եմ», «Նիկելե տղաները» և «Չարը» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Շոն Բեյքերը «Անորա» ֆիլմի համար:  «Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մայքի Մեդիսոնը՝ մերկապարուհի Անորա Միխեևայի դերի համար։ «Անորա»-ն «Օսկար» է ստացել նաև «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում