Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է 2024 թվականի Ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը դասակարգվել է հիբրիդային ռեժիմների խմբում՝ 10 հնարավոր միավորից հավաքելով 5,35 միավոր: Այս ցուցանիշով Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ տեղը:
Ըստ վերլուծության՝ Հայաստանը հետևյալ միավորներն է վաստակել տարբեր ոլորտներում. ընտրական գործընթաց և բազմակարծություն՝ 7,92, կառավարության գործունեություն՝ 4,29, քաղաքական մասնակցություն՝ 6,11, քաղաքական մշակույթ՝ 3,13, քաղաքացիական ազատություններ՝ 5,29:
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը շարունակական անկում է գրանցել Ժողովրդավարության ինդեքսում: 2022 թվականին երկիրը նույնպես զբաղեցրել էր 82-րդ տեղը, սակայն ավելի բարձր՝ 5,63 միավորով, իսկ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 5,42:
Չնայած ժողովրդավարության մակարդակի նվազմանը, Հայաստանը պահպանում է առաջատար դիրքերը տարածաշրջանում: Հարևան երկրներից Վրաստանը 4,70 միավորով զբաղեցնում է 94-րդ տեղը, Թուրքիան 4,26 միավորով՝ 103-րդը, Ադրբեջանը 2,80 միավորով՝ 126-րդը, իսկ Իրանը 1,96 միավորով՝ 154-րդ հորիզոնականը:
Civilnet











