Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ից արտաքսման ենթակա հայաստանցիների տվյալները հայտնի են․ Սինանյան

ԱՄՆ-ից արտաքսման ենթակա հայաստանցիների տվյալները հայտնի են․ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հաստատել է, որ Միացյալ Նահանգներից արտաքսման ենթակա ավելի քան 2,000 հայաստանցու տվյալ կա:

«Մեր տվյալներով, ԱՄՆ-ից արտաքսման ենթակա է առնվազն 2,000 Հայաստանի քաղաքացի, սակայն իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել»,- նշել է Սինանյանը և հավելել, որ «դեռևս հստակեցված չէ, թե քանիսն են արդեն արտաքսվել»։

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ ոչ օրինական ներգաղթյալների նկատմամբ խստացված քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) 2025-ի հունվարի վերջին հրապարակած զեկույցում 2,808 հայաստանցիների հնարավոր արտաքսման մասին էր նշել։

Սինանյանը նաև հստակեցրել է, որ արտաքսված անձինք չեն դիտարկվում որպես սփյուռքի անդամներ, քանի որ ԱՄՆ-ում գտնվել են ապօրինի կարգավիճակով: Արտաքսման գործընթացներով զբաղվում են այլ պետական կառույցներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում