Գլխավոր Լրահոս

ԿԽՄԿ Ժնևի կենտրոնակայանը հաստատել է՝ Ադրբեջանը պահանջել է լքել երկիրը

ԿԽՄԿ Ժնևի կենտրոնակայանը հաստատել է՝ Ադրբեջանը պահանջել է լքել երկիրը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) հրահանգվել է լքել Ադրբեջանը: Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ԿԽՄԿ Ժնևի կենտրոնակայանից։

«Մեզ տեղեկացրել են Ադրբեջանի կառավարության մտադրությունների մասին՝ Ադրբեջանում ԿԽՄԿ-ի պատվիրակությունը փակելու մասին: Ներկայում մենք կապի մեջ ենք [Ադրբեջանի] իշխանությունների հետ, և այս զրույցները մեր գաղտնի և երկկողմանի երկխոսության մաս են կազմում»,- ասված է կազմակերպության խոսնակի՝ չորեքշաբթի ստացված պատասխանում։

Կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատոի Օրելի Լաշանը (Aurélie Lachant) ևս ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել էր տեղեկությունը: 

ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Բաքվում ներկայում բանտարկված և դատաքննություն անցնող հայ գերիներին: Առանց ԿԽՄԿ այցելությունների՝ Բաքվում գտնվող հայ գերիները գործնականում կկտրվեն արտաքին աշխարհից, ի վիճակի չեն լինի զեկուցել իրենց վիճակի մասին։

Ադրբեջանական գերությունում պաշտոնապես 23 հայ կա, այդ թվում՝ 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո գերեվարված 16 անձ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Բաքուն նրանց առաջադրել է ծանր մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում