Գլխավոր Լրահոս

«Սա լինելու է արտագաղթի ու բանակից ազատելու մեխանիզմ»․ Նիկոլ Փաշինյանը՝ կրթաթոշակային նոր նախագծի մասին

«Սա լինելու է արտագաղթի ու բանակից ազատելու մեխանիզմ»․ Նիկոլ Փաշինյանը՝ կրթաթոշակային նոր նախագծի մասին

Կառավարության մարտի 6-ի նիստում երկար ու մանրակրկիտ քննարկվեց Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բուհերում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց ներկայացված նախագծին՝ նշելով, որ առաջարկվող տեսքով ծրագիրը կարող է դառնալ «արտագաղթի ու բանակից ազատելու մեխանիզմ»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում։

Ըստ նախագծի՝ պետությունը կհամաֆինանսավորի Հայաստանում ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների այն աշխատակիցների ուսման ծախսերը, որոնք կընդունվեն հեղինակավոր բուհեր։

Ծրագրի հիմնական պայմաններն են, որ դրան պետք է մասնակցի առնվազն 100 աշխատակից ունեցող ընկերություն։ Կազմակերպությունը պարտավոր է լինելու վճարել ուսանողի կրթաթոշակի առնվազն 50%-ը, իսկ պետությունը նախատեսում է ամեն տարի տրամադրել առավելագույնը 10 միլիոն դրամ՝ որպես մնացորդային կրթաթոշակ։

Վարչապետի մտահոգությունները

Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց վիճակագրական տվյալների մասին, ըստ որոնց՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է վերադարձել Հայաստան, իսկ «Իմ քայլը» հիմնադրամի դեպքում՝ 60%-ը։

Վարչապետը վիճարկելի համարեց այն հանգամանքը, որ դպրոցի շրջանավարտներին էլ է հնարավորություն տրվում մասնակցել ծրագրին։

«Ես ասում եմ՝ 18 տարեկանը թող մի քիչ աշխատանքային փորձ ձեռք բերի, նոր գնա բարձր որակավորում ստանա։ Մեր մեխանիզմից ի սկզբանե շեղվում ենք։ Երկու տարի թող այդ ընկերությունում աշխատի, նոր տեսնենք, որ իրականության հետ գործ ունենք։ Ֆեյքերի մի համակարգ կստեղծենք ու խնդիր կունենանք։ Ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ, երկու տարվա աշխատանքը պետք է լինի պարտադիր»,– շեշտեց Փաշինյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց մոնիթորինգ իրականացնել ծրագրի առաջին փուլի նկատմամբ։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում