Գլխավոր Լրահոս

Բաքուն առաջարկում է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ

Բաքուն առաջարկում է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ

Բաքուն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորածների հետ կապված ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ստեղծել։ Այս մասին գրում է ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով «Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցը»։

Նշվում է, որ ներկայում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ: Իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված մնացորդները կարող են պատկանել երկու կողմերին։ 

«Հետևաբար, ԴՆԹ-ի համեմատական ​​թեստավորման անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու և ընտանիքներին արդյունքներ ապահովելու մի քանի արդյունավետ միջոցներից մեկը»,- զեկույցից մեջբերում է APA-ն:

Ըստ պարբերականի՝ զեկույցում նաև նշվում է, որ «այս մեխանիզմը, բացի երկու ազգերի ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ստեղծելուց, կնպաստի նաև տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը»։  

Պաշտոնական տվյալներով՝ 1990-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում