Գլխավոր Լրահոս

Visa-ն մեկնարկում է SecurePay արշավըՀայաստանում՝ խթանելուֆինանսական գրագիտությունը և թվային գործարքների անվտանգությունը

Visa-ն մեկնարկում է SecurePay արշավըՀայաստանում՝ խթանելուֆինանսական գրագիտությունը և թվային գործարքների անվտանգությունը

Հրապարակվում է որպես գովազդ

Visa-ն՝ թվային վճարումների համաշխարհային առաջատարը, Հայաստանում մեկնարկում է SecurePay արշավը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը անվտանգ թվային վճարումների, խարդախության կանխարգելման և ֆինանսական գրագիտության վերաբերյալ։

Արշավի շրջանակներում Visa-ն կիրականացնի հարցում՝ Հայաստանում վճարումների հիմնական միտումները վեր հանելու համար։ Հարցումը կգնահատի հայ սպառողների թվային վճարումների սովորությունները, թվային գործարքների նկատմամբ վստահության մակարդակը և վճարումների անվտանգության հետ կապված փորձառությունը։ SecurePay հարցմանը մասնակցելու համար այցելեք https://forms.gle/1sDmXZ2TxhN3oq2F6

«Մեր առաքելությունն է ոչ միայն սպառողներին օժտել անվտանգ և նորարարական վճարային լուծումներով, այլև նրանց տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ թվային վճարումների միջավայրում վստահությամբ կողմնորոշվելու համար», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային կառավարիչ Դիանա Կիգուրաձեն: «SecurePay արշավի միջոցով մենք նպատակ ունենք տրամադրել արժեքավոր տեղեկություններ հայաստանցիների գնումների վարքագծի մասին՝ միաժամանակ ընդգծելով անվտանգության և ֆինանսական գրագիտության կարևորությունը թվայնացվող աշխարհում»։

Visa-ն շարունակում է մնալ Հայաստանում անվտանգ վճարային տեխնոլոգիաների առաջատարը, և ընկերությունն օգտագործում է իր դիրքը՝ որպես ֆինանսական շուկայի առաջնորդ, թվային գործարքների նկատմամբ վստահություն ձևավորելու համար։ SecurePay հարցումը կօգնի պատկերացում կազմել երկրի վճարային միջավայրի մարտահրավերների և աճի կետերի մասին՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն տալով մշակել լուծումներ, որոնք կնպաստեն անկանխիկ վճարումների կիրառման ընդլայնմանը։

Հարցմանը մասնակցությունը բաց է բոլորի համար և ամբողջությամբ անանուն է, քանի որ Visa-ն որևէ անձնական տվյալ չի հավաքագրում և չի մշակում։

Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին և ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին և ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ԶԼՄ-ների հարցումների համար 

Մարիամ Գվարաձե 

Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն 

Noblet Media Արևելյան գործընկերություն 

Հեռ.՝ +99555449965  

Էլ.փոստ՝ [email protected] 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում