Գլխավոր Լրահոս

Հայաստանը պատրաստ է համագործակցել Սիրիայի ընտրված իշխանությունների հետ. ՀՀ գլխավոր հյուպատոս

Հայաստանը պատրաստ է համագործակցել Սիրիայի ընտրված իշխանությունների հետ. ՀՀ գլխավոր հյուպատոս

Հայաստանը միշտ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Սյս մասին հայտարարել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը: Մարտի 10-ին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Ավետիսյանն ընդունել է Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրային, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհին, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինին, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուիին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյին: 

Սիրիացի պաշտոնյաներն ընդգծել են Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ իրենց մեծ ակնածանքն ու հարգանքը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը, բոլոր ասպարեզներում, որ ավանդաբար գոյություն է ունեցել Հայաստանի և Սիրիայի միջև.

Արա Ավետիսյանը սիրիական կողմին է ներկայացրել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նա համագործակցության իր տեսլականն է ներկայացրել սիրիացի պաշտոնյաներին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ:

Նահանգապետի տեղակալը իրենց պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակություն ցուցաբերելու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում