Գլխավոր Լրահոս

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա հրադադարին. ՌԴ-ն ինքնուրույն է որոշում կայացնելու

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա հրադադարին. ՌԴ-ն ինքնուրույն է որոշում կայացնելու

Ուկրաինան ընդունել է Միացյալ Նահանգների առաջարկած 30-օրյա հրադադարը՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև կայացած խաղաղության բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսվող հրադադարը ներառում է Ռուսաստանի հետ մարտական գործողությունների ամբողջ ճակատային գիծը, օդային և ծովային տարածքները:

«Ուկրաինան ընդունում է այս առաջարկը, մենք այն դրական ենք համարում, մենք պատրաստ ենք այդպիսի քայլ կատարելու, և Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է համոզի Ռուսաստանին անել նույնը», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ հրադադարը կսկսվի այն պահից, երբ Մոսկվան համաձայնի դրան։

Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ ամերիկյան կողմը հայտնել է, որ «անմիջապես կվերացնի հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցումը և կվերսկսի անվտանգության աջակցությունն Ուկրաինային»։ 

Ուկրաինական կողմը հաստատել է, որ ԱՄՆ-ի անվտանգության աջակցությունը վերսկսվել է։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անմիջապես հանդիպումից հետո ասել է, որ այժմ Ռուսաստանի հերթն է քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար։ «Մենք հուսով ենք, որ նրանք կասեն այո խաղաղությանը։ Գնդակն այժմ նրանց դաշտում է», - ասել է Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է այս որոշումը և խոստացել՝ խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս ծրագրի մասին, հավանաբար այս շաբաթվա ընթացքում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը ձևավորում է ոչ թե արտասահմանում որոշ կողմերի միջև որևէ պայմանավորվածությունների կամ ջանքերի հաշվին, այլ՝ ինքնուրույն: 

«Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ձևավորումը տեղի է ունենում ՌԴ ներսում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից», - ընդգծել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կողմ չէ կարճաժամկետ կրակի դադարեցմանը։

«Մեզ համար կարևոր է ոչ թե զինադադարը, որը թույլ կտա Ուկրաինային նորից ու նորից զինվել և զենք ուղղել մեր երկրի վրա, այլ երկարաժամկետ կայուն խաղաղություն՝ հիմնված հակամարտության բուն պատճառների վերացման վրա»,- ասել է Լավրովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում