Գլխավոր Լրահոս

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը, գործողությունների ակտիվ փուլ է սկսելու

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը, գործողությունների ակտիվ փուլ է սկսելու

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը. այս մասին նա հայտարարեց Ազատության հրապարակում իր ասուլիսի ընթացքում։

Նա տեղեկացրեց, որ նման որոշման է գնացել Ռուբեն Վարդանյանի հարազատների հորդորով. «Այս երկու օրը նրանք մեզ հետ խոսեցին այլ բովանդակությամբ. կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի հանկարծ այստեղ մեր քայլով որևէ կերպ նա այնտեղ վատ չզգա… Նրա հարազատներից առավել որևէ մեկս չենք ուզում նրա վերադարձը, և հետևաբար, խոսելով իրենց հետ, խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը», - ասաց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ գործողությունների ակտիվ փուլ են սկսելու։

Մանե Թանդիլյանն արդեն 12 օր հացադուլ է անում՝ խնդրելով Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։  Հացադուլին մասնակցում էին նաև քաղաքացիներ Վարդան Ավագյանը և Արտավազդ Ալավերդյանը։ Հացադուլի ընթացքում մի քանի անգամ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել էր և տեղափոխել էին հիվանդանոց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում