Գլխավոր Լրահոս

Նոր Սահմանադրության տեքստը կունենա տարածաշրջանային նշանակություն․ Փաշինյան

Նոր Սահմանադրության տեքստը կունենա տարածաշրջանային նշանակություն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նախորդ սահմանադրական փոփոխությունները լեգիտիմ չեն եղել։ Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումների ժամանակ նա ասել է, որ նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն։

«Նոր սահմանադրության մասին առաջարկած իմ թեզը շատ քննարկվեց։ Այն ներկայացվեց իբրև Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության պայմաններում այն ունի բացարձակապես այլ նշանակություն՝ չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում բոլոր սահմանադրություններին դա վերաբերում է», - ընդգծել է կառավարության ղեկավարը։

Ըստ Փաշինյանի՝ ամենակարևորն այն է, որ Սահմանադրությանը քաղաքացիների մեծամասնությունը կողմ քվեարկած լինի։ 

«Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու և հարաբերվելու կանոնների մասին։ Իմ ըմբռնումն այն է, որ քաղաքացին հարազատություն չի զգում երկրում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Ինքը համարում է, որ այն այլ մարդկանց կողմից իրեն պարտադրված կանոն է»,- ասել է վարչապետը։

Բաքվի սպառնալիքները

Վարչապետ Փաշինյանի՝ նոր սահմանադրության անհրաժեշտության կոչը տեղի է ունենում Ադրբեջանից եկող սպառնալիքների ներքո։ Հունվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է իր Բաքվի պահանջը, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրը իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

1991-ի անկախություն ի վեր հետո Հայաստանում անցկացվել է սահմանադրական երեք հանրաքվե՝ 1995-ին, երբ ընդունվեց առաջին սահմանադրությունը՝ հաստատելով նախագահական հանրապետություն, 2005-ին, որով հաստատվեց կիսանախագահական համակարգ, և 2015-ին, երբ երկիրն անցավ խորհրդարանական համակարգի։

Քննադատները ներկայիս սահմանադրությունը բնութագրում են որպես «սուպերվարչապետական», քանի որ վարչապետն ավելի ընդարձակ լիազորություններ ունի, քան նախագահները նախորդ սահմանադրությունների օրոք։

2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։

Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։

Սահմանադրության փոփոխությունը ներքին գործընթաց է

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ։ Այս մասին կառավարությունում լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լրագրողները խորհրդի քարտուղարին հարցրել են՝ արդյոք Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության տողատակերում թաքնված չէ Ադրբեջանի նախագահի պահանջը։

«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռևս 2020 թվականից»,- ասել է Գրիգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում